Մոսկվայի մետրոյի «Դուբրովկա» կայարանում գազանաբարո սպանություն է կատարվել: Քննիչները դրանում կասկածում են կովկասցիների:
Իրավապահների տվյալով՝ ուղեւորին դանակահարել են Լյուբլինսկայա գծի գնացքում:
Անհայտ անձը սպանել է 28-ամյա ուղեւորին: Հարձակվողը դանակով տառացիորեն կտրատել է զոհին՝ նվազագույնը վեց անգամ խոցելով եւ թողել, որ մեռնի: Վերքերը ծանր են եղել, երիտասարդը շտապօգնության բժիշկների ձեռքերի վրա մահացել է, հայտնում է ՆՏՎ-ն:
Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով: Հանցագործին փնտրում են ամբողջ քաղաքում: Հարձակվողներին նկարագրել են ականատեսները, իսկ ոստիկանները այդ նկարագրությունները համեմատել են հսկող տեսախցիկների տեսագրությունների հետ: «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, հայտնում է, որ սպանության կասկածանքով որոնում են կովկասցու արտաքինով երկու տղամարդու:





























