Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























