Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կապուտան գյուղի երեք բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում` վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: