Մատաղիսի գործով արդարացված տղաները մեղավոր չէին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին ասաց իրավապաշտպան, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպան աշխատած տարիներին անձաբ է ստացել այդ դիմումը եւ զբաղվել գործով:Նրա խոսքով` կան բազմաթիվ գործընթացներ, որոնք ապացուցում են այդ ամենը:

Ալավերդյանը  Նա նաեւ նշեց, որ քանի որ այդ ամենը Գագիկ Ջհանգիրյանի  ժամանակ է եղել, հետեւաբար նրա հայտարարությունը, թե տղաները մեղավոր են եղել, իրեն չի զարմացրել:  Միաժամնակ նշեց, որ տղաների արդարացումը ոչ թե իշխանության կողմից մատուցված նվեր է, այլ ասաց, որ իրավաբանների` Հայկ Ալումյանի եւ մյուսների վերին աստիճանի պրոֆեսիոնալիզմի արդյունք է:

Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյան ասաց, որ անմեղության կանխավարկած դեռ ոչ ոք չի վերացրել եւ Աստված չանի, որ վերացնեն:

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 18-ին արդարացման դատավճիռ է կայացրել հայտնի «Մատաղիսի» գործով մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ: Դատարանը որոշել է գործն ուղարկել նոր քննության եւ հայտնաբերել իրական մեղավորներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am