ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոքրամասնությունը պետք է հավասար իրավունքներ ունենա մյուսների հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Մենք կողմնակից ենք, որ իշխանությունը եւ ընդդիմությունը ունենան հավասար մարդիկ: Իսկ, եթե այլընտրանք են ներկայացնում, լրացուցիչ անդամներ ընդգրկվեն»,- ավելացրեց Մկրտիչ Մինասյանը: «Ժառանգության» անդամ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ թուլություն համարեց այն հանգամանքը, որ իշխանությունը վերջին միջադեպից հետո ցանկանում է փոփոխություններ իրականացնել: «Ստացվում է, երբ, որ քիչ ես, դու սխալ ես: Կարծում եմ փոփոխությունը պայմանավորված է դրանով: Դա միանշանակ է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Մկրտիչ Մինասյանը ասաց, որ նախագահը իրենց առաջ պահանջ է դրել, որ ընտրությունները լինեն անվիճահարույց:
Լարիսա Ալվերդյանն էլ ասաց, որ հուսով է նախորդ ընտրությունների արատավոր շարքին վերջ կտրվի եւ ավելացրեց.«Կապրենք կտեսնենք»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























