Մոսկվայի ոստիկանները կանխել են ձեռնարկատիրոջ պատվիրված սպանությունը: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են սպանության պատվիրատուին, միջնորդին եւ կատարողին:
Ավելի վաղ հաղորդվել էր հանցանքի երկու կազմակերպիչների կալանավորման մասին: Մոսկվայի իրավապահ մարմինները աղբյուրը հստակեցրել է, որ ձերբակալվել էին Իվանովի մարզի գործազուրկ բնակիչ, նախկինում դատված Վադիմ Թումանովը եւ առեւտրային ընկերության գլխավոր տնօրեն, Վրաստանի բնակիչ Հովիկ Ալեքսանյանը:
Դեկտեմբերի սկզբին ոստիկաններին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի մարզի նախկինում դատված բնակիչը ճանապարհների վերանորոգմամբ զբաղվող ձեռնարկատիրոջ սպանության իրագործման համար մարդ է փնտրում: Ընդ որում, նա որպես միջնորդ էր հանդես եկել եւ ներկայացրել այլ բնակիչների շահերը, որոնցից մեկն էլ նախկինում եղել էր ենթադրյալ զոհի գործընկերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ոստիկանության՝ կազմակերպիչը եւ միջնորդը ձերբակալվել էին իբրեւ թե կատարված սպանության դիմաց երկու միլիոն ռուբլին փոխանցելու պահին: Ավելի ուշ հաջողվել էր ձերբակալել նաեւ բուն պատվիրատուին, որը մրցակցին վերացնելու համար ծախսել էր երեք միլիոն ռուբլի:
Իրավապահները պարզել էին, որ տվյալ հանցագործության պատվիրատուն Մոսկվայի 41-ամյա բնակիչ է՝ երկաթբետոնե պարագաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության գլխավոր տնօրենը: Պարզվել է, որ նա ցանկանում էր ազատվել մրցակցից, որը հավակնում էր իր ձեռնարկության մի մասին:





























