Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում քվեարկության պետք է դրվի «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը վերաբերում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգին:

Քվեարկության դնելուց առաջ մի շարք խմբակցությունների ներկայացուցիչներ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեցին:

ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քվեարկության դրվող նախագիծը ենթարկվել է արմատական վերանայումների, հանվել է վետոյի իրավունքը: Ըստ Ն. Փաշինյանի՝ նոր նախագիծը դեռ ուսումնասիրման կարիք ունի:

ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նոր կմասնակցեն Հանձնաժողովի աշխատանքներին, քաի որ իրոք՝ նախագիծը վերանայվել է; Սակայն, այնուամենայնիվ, իրենց խմբակցությունը դեմ է օրենքի փոփոխություններին: Այնուհետ նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դաշնակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Իսկ Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ դահլիճում ընդամենը 63 պատգամավոր կա:

ԲՀԿ անունից Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, սակայն օրենքի փոփոխության քվեարկությանը չեն մասնակցի:

Միայն «Ժառտանգության» անդամ Ռուբեն հակոբյանը հայտարարեց, որ եւ դեմ կքվեարկեն, եւ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:

Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց;