ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ընդունեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի բանավեճի հրավերը:

Նշենք, որ ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ նիստում հայտարարեց, որ էթիկայի հանձնաժողովի հարցի շուրջ Դավիթ Հարությունյանը (նա այս օրերին բացակայում է հանրապետությունից) հեռուստատեսային բանավեճի է հրավիրում ընդդիմախոսներին՝ ցանկացած ֆորմատով, ցանկացած ժամանակ եւ ցանկացած հեռուստատեսությունում:

Ն. Փաշինյանը մի քանի ժամ անց հայտարարեց, որ ընդունում է բանավեճի հրավերը՝ մնում է ճշգրտել տեղը եւ ժամկետը: