Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքում են ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը: Այս անգամ խոսքն իբր զինվորի կողմից շփման գիծը հատելու փարձի մասին էր:
«Դա ակնհայտ ապատեղեկատվություն է, հերթական զառանցանքը»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում «հայ զինվորը փորձել է անցնել ադրբեջանական կողմ»: Ընդ որում, լրատվամիջոցները վկայակոչում էին ինչ-որ ականատեսների: Պաշտոնական աղբյուրներից որեւէ հաղորդագրություն չէին ներկայացնում՝ նախկինի նման ղեկավարվելով «անթել հեռախոսի սկզբունքով»:





























