70 կողմ, 6 դեմ 0 ձեռնպահ ձայներով ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 19-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորմանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկել օրինագծին: Հաշվի առնելով այդ հայտարարությունը՝ պետք է ենթադրել, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը:

Մեր տեղեկություններով՝ քվեարկության դրված օրինագծում ՀՀԿ-ն պետք է ունենա 2 ձայն, մյուս կուսակցությունները՝ մեկական: Այսպիսով՝ մեծամասնությունը եւ ընդդիմությունը կունենան 3- ական տեղ, եւս մեկ տեղ կպատկանի ԲՀԿ-ին, ով հանձնաժողովում ներկայանում է «ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն» կարգավիճակով: