Հայաստանում դեկտեմբերի 20-ին` ժամը 10.00-ի դրությամբ,  Աշոցքում,  Ալավերդիում, Աշտարակում, Ապարանում, Թալինում, ձյուն է տեղում: Արմավիրի, Գորիսի, Թալինի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածում փոթորիկ ք։ Հանրապետության ողջ տարածքում, Մասիսից եւ Վարդենիսից բացի, ամպամած է։ Այդ մասին հայտնում են Տրանսպորտի եւ կապի նախարարությունից; Միջպետական  եւ  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  Կատարվում են մաքրման աշխատանքներ։

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: