Երեւանի Նուբարաշեն խճուղու շենքերից մեկի 5-րդ հարկից դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21։55-ին, քաղաքացին փորձել է ներտվելով ինքնասպանություն գործել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ ազգականների համատեղ ուժերով կանխվել է 1976 թ. ծնված Ա. Ղ.-ի ինքնասպանության փորձը:




























