Մոսկվա-Պետերբուրգ մայրուղում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել. հինգ մարդ հայտնվել է ավտոմեքենայի անիվների տակ, նրանցից երեքը տեղում մահացել են: Եւս երկու տուժածների շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
Vesti.ru-ն, վկայակոչելով ԱԻՆ Պետերբուրգի գլխավոր վարչությանը, հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան:
Mitsubishi Colt ավտոմեքենայի ղեկին 1989թ. ծնված աղջիկ է եղել: Պատահարի բոլոր երեք զոհերը Սարատովի բնակիչներ են, նրանք փողոցը հետիոտնի համար չնախատեսված տեղից էին անցնում:





























