Կոռուպցիան Հայաստանում համկարգային խնդիր է, հետեւաբար պետք է համակարգային պայքար տանել կոռուպցիայի դեմ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարին միտված իրենց 26 կետանոց առաջարկներն արդեն հրապարկվել են լրատվամիջոցներով:
Մարտիրոսյանը շատ կարեւորեց պատժելիության մեխանիզմը: «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն ավելացրեց, որ կոռուպցիան, ոչ միայն համակարգային խնդիր է, այլ հենց ինքը արդեն համակարգ է: «Հավատացնում եմ ձեզ, որ համակարգի վերեւում կանգնածները շատ լավ տեղեկացված են ստեղծված իրավճակի մասին, թե ինչ գումարներ են շրջանռվում եւ քյարը ուր է գնում»,- ավելացրեց Սաֆարայանը: Նրա խոսքով, այդ համակարգում չկա մի օղակ, որն անհրաժեշտ դիմադրողականություն ունենա, որ թույլ չտա՝ կոռուպցիան ներծծվի բոլոր օղակներ: Միաժամանակ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքար նշանկում է իշխանության կորուստ: Հետեւաբար, այդ հանգամանքով պայմանավորեց անարդյունք պայքարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























