Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մասնակցելու են քաղաքական ուժերի այն համագումարներին, որոնցից հրավերներ կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ կուսակցության ներսում կքննարկվի եւ որոշում կկայացվի` համագումարներին կմասնակցի Գագիկ Ծառուկյանը, թե ԲՀԿ ներկյայացուցիչները:
Տոնոյանը տեղեկացրեց, որ ՀՀՇ համագումարին մասնակցելու համար հրավեր ստացել են: Իսկ թե որ համագումարներին ներկա կլինի Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, պարզ կլինի վաղը:
Նշենք, ու դեկտեմբերի 22-ին կկայանան ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների համագումարները։




























