Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովոը տեղական հասարակակական եւ օտարերկրյա միջազգային կազմակերպություններից հավատարմագրվելու մասին դիմումներ դեռ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ դիտորդների հավատարարմագրման գործընթացը սկսվել է դեկտեմբերի 8-ից եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 8-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2013թ. փետրվարի 18-ին։ Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, այդ առնչությամբ հանդես է եկել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։




























