Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտն ավտովթար է տեղի ունեցել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 26 ՍՕ 131 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին եւ կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի բալոնից արտահոսքը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 33-ամյա Ա. Գեւորգյանը, 23-ամյա Ռ. Ավետիսյանը եւ 14-ամյա Մ. Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Երեւան» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Բժիշկների կողմից Ա.Գեւորգյանի եւ Ռ.Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ. Ավետիսյանինը` ծանր: