Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում նարնջագույն շրջանաձեւ մարմինը «աշխարհի վերջից» օրեր առաջ  թուրքական հասարակության մեջ խուճապի նոր ալիք է բարձրացրել։

Թուրքական Huuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Չայյոլու թաղամասի մի բնակարանից սիրողական տեսախցիկով նկարահանած կադրերը, որում երեւում է մայրաքաղաքի երկնքում  նարնջագույն շրջանաձեւ ինչ որ մարմին, մեծ արագությամբ տարածվում է սոցկայքերի թուրք օգտատերերի մոտ։

Սոցկայքերում որոշ օգտատերերի այն դիտարկմանը, թե տեսագրությունը կեղծ է, հեղինակը պատասխանել է, թե տեսագրության ժամանակ բնակարանի բոլոր լույսերն անջատել է եւ տեսագրության մեջ այն է, ինչ կա իրականում։

Նշենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի Օրդու նահանգի Փերշեմբեյի շրջանում դիտվել է հսկա երկնաքարի անկում, որը եւս բնակչության շրջանում խուճապի առիթ էր դարձել։