Playboy ամսագրի խմբագրությունն ընտրել է ավտոմեքենաների 2012 թվականի լավագույն մոդելները` 10 անվանակարգերում: Թեեւ վարկանիշը կազմել են ամերիկացիները, ցանկում ամենից շատ գերմանական եւ ճապոնական մեքենաներն են:
Հետաքրքրական է, որ նոր Cadillac ATS-ն առանձնացրել են եւ ներկայացրել անվանակարգերից դուրս, իսկ «մասլ-քար» անվանակարգում հայտնվել է միանգամից երկու մոդել` Ford Shelby Mustang GT500-ը եւ Chevrolet Camaro ZL1-ը:
Երկու մոդել է ներկայացվել նաեւ Bang for Buck (լավագույն գնային առաջարկ) անվանակարգում, որտեղ լրագրողները մրցանակի են արժանացրել ճապոնական Subaru BRZ-ին ու Scion FR-S-ին, հաղորդում է Bigimir.net-ը:
Ամենամեծ մրցանակի արժանացել է սպորտ-քար Porsche 911-ը: Այն
Ըստ Playboy-ի, անցնող տարում ամենահետաքրքիր մեքենաները եղել են սրանք.
Տարվա ավտոմեքենա - Porsche 911
Լավագույն ռոդսթեր - Mercedes-Benz SL550
Լավագույն ամենագնաց - Range Rover
Լավագույն սպորտային սեդան - BMW M5
Լավագույն էլեկտրոքար - Honda Fit EV
Լավագույն գնային առաջարկ - Subaru BRZ եւ Scion FR-S
Լավագույն «մասլ-քար» - Ford Shelby Mustang GT500 եւ Chevrolet Camaro ZL1
Լավագույն պրակտիկ մոդել - Audi Allroad
Լավագույն հոթ-հեթչ - Mazdaspeed3 (Mazda3 MPS)
Լավագույն սուպեր-քար - McLaren MP4-12C
Այս տարվա մայիսին Playboy ամսագիրը նշել էր բոլոր ժամանակների լավագույն մեքենաները, որտեղ առաջին տեղը զբաղեցրել էր Ferrari GTO-ն: Լավագույն եռյակում էին հայտնվել նաեւ Porsche 911-ն եւ Shelby Cobra-ն:





























