Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրվելը կարելի էր կանխատեսել ընտրարշավին նախորդող իրադարձությունների զարգացման ֆոնին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 25-ին հնչած Տեր-Պետրոսյանի որոշումը:

Նրա խոսքով, դա կապված է Կոնգրեսի վարկանիշի հետ, որն աստիճանաբար անկում է ապրել 2008-ից ի վեր:

«Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրականությունը եւ Հայաստանի նախկին քաղաքական կյանքում Տեր-Պետրոսյանի կշիռն ու դերը, սա մի որոշում էր, որը կարելի է ռացիոնալ համարել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ատա, ըստ քաղաքագետի, այստեղ եւս անհրաժեշտ է վերանայել դրա կառուցվածքը՝ դիմանիկայի մեջ. սկսած 2008-ից ի վեր Կոնգրեսի իրական համախմբող եւ էլեկտորալ ռեսուրսը նվազում էր, որին նպաստում էին ՀԱԿ-ի ներսում առկա տարաձայնությունները, ինչի հետեւանքով որոշ հայտնի դեմքեր լքեցին կառույցը: «Արդյունքում, վերջին փուլում ՀԱԿ-ի ներսում կենտրոնական դեր էր խաղում ոչ այնքան կուսակցական կառուցվածքը, որքան անձամբ Տեր-Պետրոսյանի անձը: Հաշվի առնելով նրա դիրքորոշումը ՀԱԿ-ում, այնտեղ երիտասարդացման գործընթաց է անհրաժեշտ, ինչպես նաեւ ավարտել Հայաստանի քաղաքական դաշտում իր տեղի ճշգրտումը»,-նկատեց մարկարովը:

Միաժամանակ քաղաքագետը հակված է կարծել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումն առավելություն է տալիս մյուս թեկնածուներին, քանի որ ՀԱԿ-ի ընտրազանգվածն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի քվեարկությանը մասնակցելուց: