ԱՄՆ-ում կազմել են 2013-ի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշը: Այդ ցանկում ընդգրկվել է միջին չափսերի կատեգորիայի 13 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ, այս տարի թեստավորվել է 117 ավտոմեքենա, բայց միայն 29-ն են ստացել բարձր կամ լավ գնահատականներ:

Ճակատային բախման փորձությունը հաղթահարած 29 մոդելներից միայն 13-ն են գերազանգ արդյունք ցույց տվել:

Քրաշ-թեստի այս տեսակը բավական վտանգավոր է վարորդի եւ ուղեւորների համար, հաղորդում է Auto.ru -ն:

Բացի այդ, IIHS-ը ստուգում է ավտոմեքենայի տանիքի ամրությունը. այս թեստն սկսել են կիրառել երկու տարի առաջվանից, որը հանգեցրել է վարկանիշում հաղթողների թվի կտրուկ նվազման:

Ներկա վարկանիշը ներառում է պայմանական բյուջետային ավտոմեքենաներ: Գարնանը ի հայտ կգա նաեւ պիկապների վարկանիշային ցանկը:

Ստորեւ ներկայացնում ենք 2013 թվականի արդյունքները.

Միջին չափսերի ավտոմեքենաների կատերագրիա (միջին գնային կատեգորիա)

Chrysler 200 4-դռնանի

Dodge Avenger

Ford Fusion (այս տարբերակը թողարկվելու է 2012-ի դեկտեմբերից հետո)

Honda Accord 2-դռնանի

Honda Accord 4-դռնանի

Kia Optima

Nissan Altima 4-դռնանի (այս տարբերակը թողարկվել է 2012-ի նոյեմբերից հետո)

Subaru Legacy (այս տարբերակը թողարկվել է 2012-ի օգոստոսից հետո)

Subaru Outback (այս տարբերակը թողարկվել է 2012-ի օգոստոսից հետո)

Suzuki Kizashi

Volkswagen Passat (այս տարբերակը թողարկվել է 2012-ի հոկտեմբերից  հետո)

Միջին չափսերի ավտոմեքենաների կատերագրիա (բարձր գնային կատեգորիա)

Acura TL

Volvo S60