Ճապոնական Toyota ձեռնարկությունը պայմանավորվել է ամերիկյան հայցվորների հետ դատական վեճի կարգավորման շուրջ:
Կողմերը պահանջները գնահատել են 1,1 միլիարդ դոլար: Հայցվորները բողոքել էին իրենց մեքենաների ակամա ինքնարագացումից։
Reuters-ը հայտնում է, որ դա ամենամեծ գումարն է, որը երբեւէ հայտնաբերված թերությունների պատճառով վճարում է ավտոարտադրողը: Լրատվամիջոցներում այդ լուրի հայտնվելուց հետո Toyota-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 2%-ով:
2011թ. փետրվարին ԱՄՆ-ի Ճանապարհային անվտանգության ազգային գործակալությունը (NHTSA) հրապարակել էր 10 ամսվա հետաքննության արդյունքները` NASA-ի համագործակցությամբ: NASA-ի փորձագետները դիտարկել էին ենթադրյալ խնդիրներով ինը մեքենա: Նրանք նաեւ ուսումնասիրել էին ծրագրային հագեցվածության գաղտնագրերը, որոնք կարող էին խաթարել էլեկտրոնային համակարգի աշխատանքին: Որեւէ անսարքություն չէր հայտնաբերվել, հայտնում է gazeta.ru-ն:
Սակայն, գործին միջամտել է սենատոր Չակ Գրասլին: Նա դիմել է NHTSA-ին` պահանջելով վերանայել հետաքննության արդյունքները: Երկու տարի անց Toyota-ն որոշել է կարգավորել վեճը:





























