Դեթրոյթում, հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահում պաշտոնական դեբյուտից առաջ, բրիտանական ավտոարտադրող Bentley ընկերությունը հրապարակել է Continental GTC Speed նոր մոդելի պաշտոնական լուսանկարները: Այս մոդելը «կուպե» թափքով տարբերակից արմատական փոփոխություններ չունի, արտաքնապես նրանք փաստացի նույնն են:
Ենթադրվում է, որ նոր Bentley Continental GTC Speed-ը կդառնա ընկերության ամենաարագ կաբրիոլետը:
Ավտոարտադրողը դեռեւս նախընտրում է չհրապարակել նոր մեքենայի տեխնիկական բնութագիրը, թեեւ, սպասվում է, որ այն կունենա նույն հագեցվածությունը, ինչ՝ կուպեն: Դա նշանակում է, որ Continental GTC Speed-ի կապոտի տակ կլինի W12 շարժիչ: Շարժիչը կլինի 6 լիտր ծավալով: Մեքենան կստանա 616 ձիաուժ՝ րոպեում 6 հազար պտույտի դեպքում, հաղորդում է INFOX.ru-ն:
Սպասվում է, որ Bentley-ն իր ամենաարագ կաբրիոլետը կթողարկի 2013-ի գարնանը, սակայն դրա արժեքը դեռեւս անհայտ է մնում:

































