2012թ-ը շատ հարցերում փոխվեցին մեր պատկարացումները տիեզերքի մասին: «Վեստի-գիտություն» նախագիծը կազմել է ողջ աշխարհի աստղագետների ամենաականավոր եւ զարմանալի բացահայտումների ցուցակը:
Յուրօրինակ հիթ-շքերթը բացում է Տիեզերքի ամենամեծ սեւ անցքը. այն 17 մլրդ ամգամ ծանր է Արեգակից: Տիեզերական «թակարդ»-ն իր մեջ ներառել է NGC 1277 գալակտիկայի զգալի մասը. գալակտիկայի ողջ զանգվածի 14%-ը բաժին է ընկնում հենց նրան:
Երկրորդ տեղում է Երկրին ամենամոտ գտնվող էկզոմոլորակը, որը նկատվել է 4,3 լուսային տարի հեռավորության վրա: Ալֆա Կենտավրոս աստղի համակարգում այն շատ նման է Երկրին` առնվազն գոնե չափերով: Ճիշտ է, կյանք այնտեղ հազիվ թե գոյություն ունենա:
Ամենահեռավոր օտար աշխարհը աստաղգետները նկատել են 120 լուսնային տարի հեռավորության վրա: Այդ մոլորակային համակարգի բոլոր բաղադրիչները նման են գաճաճների: Ամենակոմպակտ մոլորակային համակարգը հայտնաբերվել է KOI-500 աստղի մոտ: Այնտեղ ընդամենը հինգ մոլորակ է «բնակվում»: Չափերն այնքան փոքր են, որ էկզոմոլորակներն ազդում են միմյանց վրա իրենց գրավիտացիայով:
Այս տարվա մյուս «ռեկորդակիրը» ամենահեռավար գալկակտիկան է: 2012 թ-ին այդ անվանակարգի մի քանի հավակնորդ են հայտանբերվել: Վերջինը UDFj-39546284 գալակտիկան է, որը որսացել է «Hubble» տելեսկոպը: Գիտնականները կարծում են, որ UDFj-39546284-ը գոյություն է ունեցել Տիեզերքի ի հայտ գալուց ընդամենը 380 մլն տարի անց, այնպես որ կարող է նրա պատմության կարեւոր փուլի մասին շատ բան պատմել:
Աստղագետները բացահայտել են եւս յոթ գալակտիկա, որոնք ընդհանուր առմամբ պատկանում են Մեծ պայթյունին հաջորդած 400-600 միլիոն տարվա շրջանին: Մեծ պայթյունը, ըստ աստղագետների, տեղի է ունցել 13,7 մլրդ տարի առաջ:
Ամենահին եւ գերնոր զնգվածներից եւս գիտնականները ոչ քիչ տեղեկություն են ստացել տիեզերքի մասին: Այսպես, հետազոտողները ենթադրել են, որ նրանց ի հայտ գալու համար պատասխանտու են մեծ աստղերը, որոնք 100-250 անգամ մեծ են Արեգակից: Ամենավառ բռնկումները դրանց պայթյունի եւ շրջապատ նյութերի արտանետման հետ են կապված:
Գալակտիկայի ամենածանր միջուկը համարվել է հսկայական A2261-BCG գալակտիկայի կենտրոնը, որը ձգվում է 10 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Ծիր կաթինը:
2013-ին եւ հաջորդ տարիներին նոր տիեզերագնեցներ կուղարկվեն Միջազգային տիեզերական կայան, որոնցից երկուսը այնտեղ կմնան մեկ ամբողջ տարի: Բացի այդ, կսկսվեն բացահայտված էկզոմոլորակների վրա կյանք փնտրելուն ուղղված աշխատանքները, կգործարկվի Square Kilometer Array տելեսկոպը, NASA-ն կսկսի «Օրիոն» տիեզերանավի փորձարկումները: Բացի այդ, տեիզերքում կհայտնվեն արբանյակների «լիցքավորման կայաններ», եւ հնարավոր է Երկրին մոտենա հսկա աստերոիդը: Ցանկալի է հավատեալ, որ տիեզերական աղբը մեր գլխին չի թափվի գլոբալ տաքացման պատճառով:




































