Playboy ամսագիրն ընտրել է 2012 թվականի լավագույն ավտոմեքենաները: Հաղթողներին ընտրել են 11 անվանակարգերով: Cadillac ATS մակնիշն ընտրվել է ընդհանուր ցուցակից դուրս: Միեւնույն ժամանակ լրագրողները մկանային մեքենաների կատեգորիայով ընտրել են միանգամից 2 մակնիշ` Ford Shelby Mustang GT500-ը եւ Chevrolet Camaro ZL1-ը:
Բարձրագույն մրցանակին արժանացել է Porsche 911 սպորտային մեքենան: Այն հասանելի է ետին եւ ամբողջությամբ առաջնային մակնիշային տեսակներով, թափքային խցիկով եւ կաբրիոլետով, ինչպես նբաեւ 350 եւ 400 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:
Porsche-ի ռուս դիլերները վաճառում են 911-ը 11 տեսակներով: Առավել մատչելի մակնիշային տեսակը գնահատված է 4 մլն. 415 հազար ռուբլի: Այդ գումարի դիմաց գնորդը կստանա 6 գլանային 3,4 բենզինային շարժիչով ավտոմեքենա, որը զարգացնում է մինչեւ 350 ձիաուժ: Տեղից ժամում հարյուր կիլոմետրը մեքենան անցնում է 4,8 վայրկյանում, հայտնում է «Ավտոռամբլեր»-ը:





























