«Fiat»-ը  2014 թ.-ին երկու նոր կրոսովեր կներկայացնի:  Նորույթները կարտադրվեն իտալական Մելֆի քաղաքում գտնվող «Fiat»-ի գործարանում: Դրանց օգնությամբ կոնցեռնը հույս ունի համաշխարհային շուկայում նոր մակարդակի դուրս գալ:

Այդ ձեռնարկությունում ներդրումներն արդեն կազմել են 1,3 դոլար,  նոր մոդելների արտադրության համար  գործարանն ամբողջությամբ վերակազմավորվել է, հաղորդում է  «Autocar»-ը:

Առաջին մեքենան կունենա 130-170 ձիաուժ հզորություն: Դրան կհաջորդի երկրորդը` 500Х անվանումով: