Նախկին գնդապետ Յուրի Բուդանովի սկանության գործով դատաքննությունը, որը լսվում էՄոսկվայի քաղաքային դատարանում, բարդություն է ծագել: Քիլլերին տեսած վկան ի դեմս գլխավոր կասկածյալ Յուսուփ Թեմերխանովի (չեչեն), չի ճանաչել մարդասպանին: Վկա Ռուսլան Ֆատալիեւը դատարանին ասել է, որ իր տեսած մարդը «շիկահեր էր, բաց դեմքով, սպորտային կազմվածքով, կարճ հասակով, իսկ դեմքը կովկասցու էր», հաղորդում է NEWSru.com-ը:
Դատարանը հունվարի 10-ին որոշել էր հարցաքննել նաեւ մեղադրող կողմի վկային՝ «Ալան» գաղտնանունով, ով ճանաչել է Թեմերխանովին, սակայն «Ալանը» կրկին չի ներկայացել նիստին: Դատավորը հույս է հայտնել, որ նա ինքնակամ կներկայանա հաջորդ նիստին:
Հիշեցնենք, որ գնդապետ Յուրի Բուդանովը 1998-2000 թվականներին ծառայել էր Չեչնիայում, եւ երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ տանկային գնդի հրամանատարն էր: Նա առեւանգել եւ բռնաբարել էր չեչեն աղջնակ Էլզա Կունգաեւային: 2003-ին նա դատապարտվել էր ընդամենը 10 տարվա ազատազրկման, սակայն 2009-ին ազատ էր արձակվել:




























