Mercedes-Benz-ը ձեռնամուխ է եղել ամենագնաց կուպե MLC-ի փորձարկումներին, որը ակնկալվում է, որ շուկայում կդառնա BMW X6-ի առաջին մրցակիցը: Քրոս-օվեր կուպեն հիմնված կլինի М դասի պլատֆորմի վրա, իսկ արտաքնապես այն նման կլինի CLS-ին:
MLC-ի մասին ոչ մի տեխնիկական տեղեկատվություն չի հաղորդվում: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան կստանա մի քանի բենզինային ագրեգատ եւ 265 ձիաուժով դիզելային շարժիչ: Լրիվ հնարավոր է AMG տարբերակի ի հայտ գալը, որը հագեցած կլինի 544 ուժեղ շարժիչով: Նորույթի սպասվող գինը Եվրոկայում կկազմի 62 հազար եվրո:






























