Հաջորդ շաբաթ Արիզոնայում հայտնի «RM Auctions»-ում աճուրդի կհանվեն աշխարհի ամենաթանկարժեք եւ հազվագյուտ մեքենաները:
Չնայած մոդելների լայն ընտրությանը, ուշադրությունը կետրոնանալու է հատկապես մի քանի լոտերի վրա, որոնք վերաբերելու են «Ferrari»-ի «եվրոպական ընտանիքին». դրանք են 1954թ. արտադրության «Ferrari 250 Europa»-ն, ինչպես անեւ «Jaguar», «Aston Martin» եւ «Mercedes-Benz» մակնիշների մեքենաները: Աճուրդի կհանվեն նաեւ այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են 1968 թ. «Chevrolet Corvette L88»-ն, «Shelby Mustang»-ը եւ «Ford GT40»-ը, հաղորդում է «Forbes»-ը:
Ըստ փորձագետների` աճուրդային վաճառքի ընդհանուր գինը կարող է գերազանցել 200 մլն դոլարը:


Alfa Romeo 6C 2300B Corto Spider 1939 թ․


Aston Martin DB4 Series II 1960 թ․


Chevrolet Corvette L88 1968 թ․


Ferrari 250 Europa 1954 թ․


Ford GT40 1965 թ․


Jaguar XK120 Roadster 1953 թ․


Mercedes-Benz 190SL Roadster 1958 թ․


Shelby Mustang GT350 1965 թ․





























