Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել է ամենամյա 91-րդ ավտոմոտոհեծանվասրահը։ Ի տարբերություն շատ այլ խոշոր ցուցահանդեսների, որոնցում հիմնականում ցուցադրվում են ավտոմեքենաներ (կամ մոտոցիկլետներ), այս ցուցահանդեսին ցուցադրվելու են տրանսպորտային տարբեր տեսակներ, այդ թվում եւ հեծանիվներ։

2013 թվականին սրահի շրջանակներում կիրականացվի Dream Cars անվանումով ցուցահանդես, որի ժամանակ կցուցադրվի ավելի քան 50 տեսակի բացառիկ ավտոմեքենաներ։Սրահ մտնելու համար հարկ կլինի վճարել 7 եվրո։ Ցուցադրվող մեքենաների մեջ մտնում են Aston Martin-ը, Bentley-ն, Bugatti-ն, Ferrari-ն, Fisker-ը, Lamborghini-ն, McLaren-ը, Rolls Royce-ը, Spyker-ն եւ այլ բրենդներ, հաղորդում է «Ավտովեստին»։

Պաշտոնական տեղեկության համաձայն՝ շոուին կներկայացվեն BMW 320d Touring Efficient Dynamics Edition-ի, BMW M6 Gran Coupe-ի, BMW Z4 Zagato Roadster-ի, Mini Paceman John Cooper Works All4-ի, նաեւ Subaru Forester-ի պրեմիերաները։

Սրահի 2013 թվականի ցուցահանդեսի մեկ այլ կարեւոր գործոնն այն է, որ նրա ընթացքում չեն լինելու կիսամերկ մանեկենուհիներ։ Դրա մասին հոգացել է Բելգիայի փոխվարչապետն, ով պատրաստվում է այցելել ավտոսրահ։