Դեթրոյթում, այսօր՝ հունվարի 14-ին, բացվում է հյուսիս-ամերիկյան ամենամյա «North American International Auto Show» միջազգային ավտոսրահը: Այս միջոցառմանը ներկայացված է ավելի քան 60 նոր ավտոմեքենա: Ամենասպասված նորույթներից մեկը կլինի 4-րդ սերիայի BMW կոնցեպտ քարը, բայց դա միակ մոդելը չէ, որին սպասում են ավտոսիրողները:

Կներկայացվի նաեւ Toyota-ի «Furia» սպորտային սեդանը, երկու մեքենա կներկայացնի «Mercedes-Benz» կոնցեռնը:

«Chevrolet» ընկերությունը միանգամից 5 մեքենա կներկայացնի ավտոսրահում՝ Onix, Orlando, Sail, Spin и Trax, հաղորդում է Novostimira.com-ը:

Այսօրվա շոուի առաջին այցելուները կլինեն լրագրողները, միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 10 հազար լրագրող ողջ աշխարհից: Ավանդույթի համաձայն՝ կընտրվի 2012 թվականի լավագույն մեքենան. այդ պատվին է արժանացել «Hyundai» կոնցեռնի «Elantra» մեքենան: