Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 13-ին ձեռնադրված քահանաները, ավարտելով իրենց քառասնօրյա պահեցողության շրջանը, ծառայության են կոչվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական ծառայությունից, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հոգեւոր սպասավորության է նշանակվել Սյունյաց թեմում, Տեր Նաիրի քահանա Գևորգյանը` Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում, Տեր Վիգեն քահանա Ղազարյանը` Գուգարաց թեմում, Տեր Երվանդ քահանա Բաբայանը` Խոր Վիրապի վանքում, Տեր Եղիշե քահանա Նազարյանը` Շիրակի թեմում, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը` Արարատյան Հայրապետական թեմում, Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը` Արարատյան Հայրապետական թեմում:




























