«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը դադարել է բացվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Այդ սոցիալական ցանցից օգտվողները Twitter-ում գրել են, որ «Վկոնտակտե»-ն անհասանելի է դարձել առավոտյան ժամը 08:00-ից: Կայք մտնելու փորձի ժամանակ տեղեկություն է հայտնվում, որ էջը ժամանակավորապես անհասանելի է:

Downforeveryoneorjustme.com կայքը նշում է, որ vk.com էջը, ինչպես նաեւ vkontakte.ru-ն չեն բացվում:

Միաժամանակ սոցիալական ցանցի բջջային տարբերակը հասանելի է: