Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը ներգաղթյալների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ է ներդնում: Առանց բժշկական պոլիսի, ինչպես նաեւ աշխատանքի թույլտվության կամ պատենտի օտարերկացիները չեն կարող աշխատել Ռուսաստանի տարածքում ոչ միայն մշտական հիմքով, այլեւ աշխատանքային պայմանավրով:
Աշխատանքային օրենսգրքի այս փոփոխությունները, որոնք կապված են ներգաղթյալների աշխատանքային գործունեության հետ, երեկ հրապարակվել են նախարարության կայքում: Այդ փոփոխությունները խստացնում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջները աշխատանքային պայմանագրեր կնքելու ոլորտում: Այսպես, աշխատանքային պայմանագրի պարտադիր պայման է դառնում ներգաղթյալի աշխատանքի, առնվազն ժամանակավոր բնակության թույլտվությունը:
Ներդրվում են որոշակի մեղմացումներ. այն օտարերկրացիները, ովքեր աշխատանքային պայմանագիր կկնքեն առնվազն 6 ամսով, պարտադրված չեն լինի կենսաթոշակային ապահովագրության պոլիս եւ զինվորական վաշվառման փաստաթղթեր ներկայացնել:
Օրենքում ամենագլխավոր նորարարությունը աշխատանքային պայմանագիր կնքելիս բժշկական ապահովագրության պոլիսի ներկայացման պահանջն է: Աշխատանքի նախարարությունում նշել են, որ այս նորմի արդյունքում ներգաղթյալների բժշկական օգնության համար պատասխանատվություն չեն կրի տեղական բյուջեները:
Մոսկվայի իշխանությունների ներկայացմամբ՝ ամեն տարի քաղաքը ստիպված է իր գումարներով բուժել նվազագույնը 1,5 մլն միգրանտների:





























