Հայ-վրացական բարեկամության մասին հերթակյան բարի խոսքերից հետո մնում է իրական դրական քայլեր ակնկալել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Օհանյանը:
Մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան եւ նրա հանդիպումը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ` Օհանյանը նշեց, որ Վրաստանում հայ եկեղեցիների եւ այլ հարցերով միշտ դրական հայտարարություններ են հնչել: Այդուհանդերձ, առայժմ Վրաստանի տարածքում հայ առաքելական եկեղեցիների վերանորոգման ուղղությամբ որեւէ քայլ չի արվել:
«Միշտ խոսվել է հրատապ հարցերի շուտափույթ լուծումների մասին: Վրաստանի ներկայիս իշխանութունները մի քանի խոստում են տվել, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնութուններին եւ պետական կառաարմանը նրանց մասնակցությանը: Մնում է հուսալ, որ հայտարարութունները դեկլարատիվ չեն լինի եւ շարունակություն կունենան կոնկերտ գործողությունների տեսքով»,- նշեց Ա. Օհանյանը: Նրա խոսքով` վերջին գործընթացները, մասնավորապես, Մայա Փանջիկիձեի հայտարարության եւ դրա հատ կապված պարզաբանումները հույս են ներշնչում, որ նախկին քաղաքականությունը կփոխվի, իսկ հայտարարությունները կյանքի կկոչվեն: «Դա վերաբերում է ոչ միայն եկեղեցիներին, այլ մի շարք այլ հարցերի, մասնավորապես, Ջավախքի դպրոցներում դասավանդմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու այլ հարցերի»,-ավելացրեց նա:





























