Ռուսաստանի Պետդուման հունվարի 18-ին վավերացրել է արձանագրությունը, որով  փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին  համաձայնագրում:

Համաձայնագիրն ստորագրվել է 1996թ-ին:  Ներկայումս մի շարք դրույթներ ճշգրտման կարիք ունեին: Նշված փոփոխությունները վերաբերում են մասնավորապես տոկոսների եւ շահաբաժինների տեսքով եկամուտների հարկմանը:

Մասնավրապես կոմերցիոն վարկերից տոկոսային եկմուտների հարկումը կիրականացվի 5%-ով: Բացառություն է արված պետական մարմինների եւ Հայաստանի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի  համար ստացվող եկամուտի  համար:

Բացի այդ, հստակեցվում է վարձու աշխատանքից ստացվող հարկումը: «Դրա նշանակութունն այն է, որ կիրառվի 13%  դրույքաչափ  Հայաստանից Ռուսաստան եկող աշխատողների համար»,- պարզաբանել է Ռուսաստանի ֆինանսաների փոխնախարար Սերգել Շատալովը:

Նա հստակեցրել է, որ 13% դրույքը կիրառվում է  Ռուսաստանի ռեզիդենտների նկատմամբ, ովքեր տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում առնվազն 183 օր բնակված անձինք կարող են դառնալ, հաղորդում է  «РБК»-ն: