Մոսկվայում հունվարի լույս 21-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել սպորտ-բարի վրա: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հինգ չարագործի:
Հանցագործությունը տեղի է ունեցել ժամը 3:00-ին` Կրասնոբոգատիրսկայա 38 փողոցում: Դիմակավոր հինգ անհայտ անձինք ներխուժել են բար, անձնակազմին սպառնացել դանակով եւ ատրճանակով, երկու կրակոց արձակել եւ գողացել դրամարկղի փողերը: Արդեն ժ. 3:10-ին հանցագործներին ձերբակալել են Մոսկվայի Արեւելյան շրջանի քրեական հետախուզության աշխատակիցները, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ձերբակալության ընթացքում երկու օրինախախտներ դիմադրել են, այդ պատճառով էլ օպերատիվ աշխատսկիցները տաբելային զենք են կիրառել: Հարձակվողներից մեկին վիրավոր եռղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում է օպերատին քննչական խումբը, ճշտվում է վնասի չափը:




























