Լեռնային Ղարաբաղում խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-ին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2010 թվականի մայիսի 23-ին նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: