Մեծ քանակությամբ գազարի հյութը կարող է վնասակար լինել. նրա չափից ավելի օգտագործումը կարող է «սննդային թունավորւմ» առաջացնել` ընդհուպ մինչեւ գլխացավ, սրտխառնոց: Հյութի հիմնական բաղադրիչը` բետա կարոտինն անգամ կարող է մաշկի գույնը փոխել, ուստի խորհուրդ է տրվում գազարի հյութ խմել շաբաթական ոչ ավելի, քան 2-3 անգամ:

Գազարի հյութի հետ հատկապես զգույշ պետք է լինեն  քրոնիկ հիվանդություններով տառապողները: Բժիշկների խոսքով` շաքարային դիաբետով տառապող անձինք չպետք է շաբաթական մեկ բաժակից ավելի գազարի հյութ օգտագործեն, գրում է  MedikForum-ը:  Հյութը հակացուցված է նաեւ ենթաստամոքսային գեղձի բորբոքումների, ինչպես նաեւ աղիների հիվանդությունների, ստամոքսի խոցի կամ գաստրիտի դեպքում: