Շվեդիայի  համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Քլաս Մոլերը մտավախություն ունի, որ «մենք կարող ենք ունենալ վատ լսողությամբ մի ողջ սերունդ: Ընդ որում` վատ լսողությունն ավելի վաղ կլինի, քան դա կարող է առաջանալ տարիքի հետ»,-նախազգուշացնում է նա:

Գիտափորձին մասնակցած 300 գիմնազիստներից շատերը նշել են լսողության խնդիրների մասին:  Լսողության այլ խախտումների  մասին են նշել նաեւ հացված 400 երեխաների  3 տոկոսը: Հետազոտողները խորհուրդ են տալիս ծնողներին  մտածել այն մասին, թե ինչպես են երեխաները երաժշտություն լսում` խուսափելու համար բացասական հետեւանքներից:

«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ որքան ուժեղ է ձայնը, այնքան վտանգավոր է: Ավելի ուշադիր պետք է լինել այն սարքերի հետ, որոնք դրվում են լսողական միջանցքի մեջ»,-ասել է պրոֆեսորը: