60-ամյա ամերիկուհի Ռեգինա Ջոնսը, ով վերջերս 1 մլն դոլար էր շահել վիճակախաղով, ցանկանում է մեկ բեռնատար զուգարանի թուղթ նվիրաբերել իր հայրենի նահանգ Օհայոյի Reach Out Lakota բարեգործական կազմակերպությունը։ «Вести.Ру»-ն տեղեկացնում է, որ 60-ամյա Ջոնսն 2008թ.-ին 7 ամիս առողջական վիճակի պատճառով չի կարողացել աշխատել։ Ռեգինան եւ նրա 81-ամյա մայրը այդ դժվարին ամիսներին Reach Out Lakota-ից ամսական երկու գլան, այսինքն՝ ամեն անձին մեկական գլան, զուգարանի թուղթ են ստացել։
Ռեգինան հայտնել է, որ «իսկապես շնորհակալ է կազմակերպությանը՝ բարեգործության համար»։
Ռեգինա Ջոնսի բարեգործությունը ազդեցություն է ունեցել նաեւ Օհայոյի զուգարանի թուղթ արտադրող Charmin ընկերության ղեկավարության վրա։ Նրանք որոշել են, Reach Out Lakota-ին նվիրաբերել 5000 գլան զուգարանի թուղթ։ Այսպիսով Ռեգինա Ջոնսի տրամադրած գումարը կուղղվի կարիքավորների համար ուտելիքի եւ հագուստի ձեռքբերմանը։





























