PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե կասկածներ չունի, որ Փարիզում քուրդ ակտիվիստ կանանց սպանության մեջ Թուրքիայի մատը խառն է:
Firat գործակալության հետ հարցազրույցի ժամանակ PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, անդրադառնալով հունվարի 9-ին, Փարիզում քուրդ 3 ակտիվիստ կանանց սպանությանը, նշելով, որ կասկած չունի, թե այդ սպանության մեջ Թուրքիայի մատը խառն է` ավելացրել է, որ սպանությունն իրականացվել է PKK-ի ղեկավար կազմի դեմ ծրագրավորված սպանությունների շարքում: Քարայլանն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանությունից անմիջապես հետո թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե սպանությունը PKK-ի անդամների ներքին հաշվեհարդար է:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե սպանությունների մեջ կասկածվող ձերբակալված անձը PKK-ի անդամ է, Քարայըլանը նշել է, թե այդ անձը PKK-ի անդամ չէ` շեշտելով, որ այդ մասին հայտնած ֆրանսիացի դատախազը խառնել է ինչ որ բան:
Նշենք, որ հունվարի 9-ի երեկոյան Փարիզի Քրդական ինստիտուտի շենքում գտնվող «Քուրդիստանի ինֆորմացիոն բյուրո» եւ 3 կանանց սպանված են հայտնաբերել։
PKK-ի հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը, ով հանդիսանում էր Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչը, եւ «Քուրդիստանի ազգային կոնգրես»-ի Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանը սպանվել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ Լեյլա Սոըլեմեզը՝ որովայնին ստացած վնասվածքից։




























