Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան զրկվել է փոխվարչապետի լիազորություններից: Համապատասխան հրամանը ստորագրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 21-ին եւ այն հրապարակվել է կառավարության կայքում` այսօր:
Որոշման պատճառը հրամանում չի նշվում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Այսօրվա դրությամբ Վրաստանի կառավարությունն ունի մեկ փոխվարչապետ` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն:
Ոչ Իվանիշվիլին, ոչ Ալասանիան մեկնաբանություններ չեն արել, սակայն Ալասանիան հայտարարել էր, թե «ծանր զրույց» է ունեցել վարչապետի հետ` նախագահի առաջիկա ընտրություններում առաջադրվելու հարցի շուրջ:





























