Իրանին սահմանակից Մեղրի եւ Ագարակ քաղաքները կգազաֆիկացվեն 2014թ. կեսերին: Այդ մասին Մեղրիի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հավաքվածների հարցերին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մասնավորապես, բնակիչներից մեկը նշել էր, որ թեպետ Մեղրին գտնվում է Իրանի հետ սահմանի մոտ, Իրան-Հայաստան մայրուղային գազատարի անմիջապես մերձակայքում, մինչ օրս չի գազաֆիկացվել: հարցը արդիական է նաեւ հարեւան Ագարակում: Թեեւ միջին աշխատավարձն ամենաբարձր է Հայաստանում եւ կազմում է 267 հազար դրամ, գործնականում բոլոր բնակարանները տաքացվում են էլեկտրականությամբ: ««Մինչեւ հաջորդ տարվա կես մենք կլուծենք երկու քաղաքների գազաֆիկացման հարցը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























