Սիրիայի կրթության նախարարության կողմից հայկական դպրոցների փակման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Հալեպի Բերիո թեմի առաջնորդի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ հավելելով, որ Սիրիայի դպրոցներում պարզապես 12-օրյա արձակուրդ է, որը տրամադրվում է ամեն տարի։
Նրա խոսքով՝ Սիրիայում ուսումնական տարին բաժանված է երկու մասի եւ դրանց ավարտին աշակերտներին արձակուրդներ են տրամադրվում։ «Հաջորդ շաբաթ արդեն, դպրոցները կվերսկսեն աշխատանքը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պարենամթերքի խնդիրներին, ապա Ռեիսյանը նշեց, որ համեմատաբար լավացել է հացի հասկանալիությունը, սակայն գինն է շատ թանկ։ Եռակի թանկ արժե վառելիքը, իսկ էներգամատակարարման պարբերաբար անջատումները շարունակվում են։
Ռեիսյանը տեղեկացրեց նաեւ, որ Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։





























