Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, փետրվարի 5-ին արդարացման վճիռ է կայացրել Հելսինկյան ընկերակցության իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հակոբյանը մեղադրվում էր քր.օր-ի 316 հովածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ), իբր հունիսի 4-ին իր տանը, հարբած վիճակում ծեծել եւ բռնություն է գործադրել միանգամից մի քանի ոստիկանների նկատմամբ:

Մինչդեռ, ինչպես պնդում են Հայաստանի իրավապաշտպանները, հենց Հակոբյանին էին դաժան ծեծի ենթարկել ինչպես իր բնակարանում՝ հարազատների աչքի առջեւ, այնպես էլ՝ Կենտրոնի ոստիկանատանը: Իրավապաշտպանը մոտ 5 ամիս անցկացրել էր բանտում:

Իրավապահները նաեւ դատարան էին հասցրել քր.գործը, սակայն դատախազն այդպես էլ չէր կարողացել հիմնավորել Հակոբյանի մեղքը, եւ այսօր դատարանին միջնորդեց կարճել գործը՝ ապացույցների բացակայության պատճառով: