Ամերիկացի ծառայողների քրոնիկ անքնությունը գործատուների վրա միլիարդավոր դոլարներ է արժենում: Նման եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները, գրում է « The Wall Street Journal»-ը:

Գիտնականների խոսքով` ոչ բավարար քունը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության նվազմանը:  Դա, իր հերթին, բերում է նրան, որ ամերիկյան ընկերությունները տարեկան կորցնում են  շուրջ 63,2 մլրդ դոլար:

ԱՄՆ հիվանդությունների կանխման եւ վերահսկողության կենտրոնի տվյալներով` ամերիկացի աշխատողների 30%-ը` շուրջ 40,6 մլն մարդ, մշտապես լիարժեք չեն քնում: Մի քանի խոշոր ընկոերություններ այդ կապակցությամբ «քնի դասընթացներ» են առաջարկում, որում հրավիրված մասնագետներն աշխատակիցներին պատմում են լավ քնելու անհրաժեշտության մասին: