«Շրջադարձ» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

««Շրջադարձ» կուսակցության խորհուրդը, քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների կողմից առաջարկվող ծրագրերը, առավել նախընտրելի եւ մրցունակ է համարում Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ներկայացրած ծրագիրը եւ իր զորակցությունն է հայտնոմ Հրանտ Բագրատյանին»,- ասված է հայտարարության մեջ: