Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 24-ին՝ ժամը 20.22-ին, տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Ս. Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը եւ տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք:

Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի եւ դատախազության շենքերի մոտակայքում: