Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում այսօր կանցկացվի ալիեւյան կլանի դեմ նոր բողոքի ցույցեր:

Ըստ ադրբեջանական անկախ minval.az ռեսուրսի, որի թղթակիցը գտնվում է իրադարձությունների կենտրոնում,  ներկայումս Իսմայիլի կենտրոնում չեն աշխատում դպրոցները, գրասենյակները, ռազմավարական օբյեկտները։ Ներքին զորքերի ուժեղացված վերակարգերը հսկում են բոլոր ռազմավարական օբյեկտները, վարչական շենքերին հարող փողոցները, զբաղված են ոստիկանությամբ ու ցույցերը ցրելու հատուկ տեխնիկայով։ Տեղի բնակիչներին թույլ չեն տալիս հավաքվել։ 3-4 հոգուց բաղկացած խմբի հայտնվելուն պես, ոստիկանները մեքենայով մոտենում ու փորձում են նրանց ցրել։

Իշխանությունները զգուշանում են, որ այսօր նոր ակցիան կսկսվի ուրբաթօրյա աղոթքից հետո, ինչպես եղավ «արաբական գարնան» ժամանակ։ Նրանք անում են հնարավորը` այդ ակցիան կանխելու համար։ Մարդիկ շատ ակտիվ են, շատ լրագրողներ կան։ Զոհերի մասին գիշերվա տեղեկությունն առայժմ չի հաստատվում։ Միաժամանակ հաղորդվում է հարեւան Գյոկչայի շրջանում փաստացի արտակարգ դրության ու Շաբրանում բողոք ակցիայի մասին։

Նախօրեյի երեկոյան «Aztv» պետական հեռուստաալիքը, որն անմիջապս հսկում է Ադրբեջանի նախագահի ադմինիստացիան, եթերում հիստերիա էր սարքել։ «Հաբերլեր» տեղեկատվական  ծրագրի գլխավոր թողարկմանը 20.00-ին ցուցադրվել էր չափազանց տարօրինակ մի սյուժե այն մասին, որ չնայած հսկայական ֆինանսական միջոցներին, որոնք տրամադրվել են Իսմաիլական շրջանի զարգացման, նոր դպրոցների ու հների վերանորոգման, Իսմայիլ քաղաքի բարեկարգման աշխատանքների համար, «քաղաքական ամբիցիաներով ղեկավարվող ապակառուցողական, քրեական ու ընդդիմադիր ուժերին հաջողվել է ապակայունացնել իրավիճակը», ինչը խափանել է պետական իշխանության մարմինների աշատանքը։ Ադրբեջանի պետական հեռուստատեությունը նշել է նաեւ, որ նման ամբիցիաները հանգեցրել են անհաջողության ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւ, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը»։